Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2013 թ լավագույնը Ռոնալդուն է (տեսանյութ)

Սպորտ
sport-fifaw

Շվեյցարական Ցյուրիխում կայացավ ՖԻՖԱ-ի 2013 թվականի շնորհանդեսը: Աշխարհի երկրների հավաքակաների գլխավոր մարզիչների, ավագների եւ լրատվամիջոցների հարցման արդյունքներովանցած տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ հռչակվեց Պարտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Այդպիսով ընդհատվեց «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գերիշխանությունը, որը չորս տարի շարունակ ոչ մեկին հնարավորություն չէր տալիս հմայվել «Ոսկե գնդակի» փայլքով: Պորտուգալացի ֆուտբոլիստը երկրորդ անգամ արժանացավ այդ մրցանակին (առաջինը` 2008 թ): Լավագույն եռյակում ընդգրկվել էր նաեւ Ֆրանսիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին: