Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԴՈՒ «ՏԵԼԵ» ՉԵՍ, ԴՈՒ ՄԻ ԽԱՂԱ»...

Հասարակություն

Նախագահի լրատվական ծառայությունը խոչընդոտում է «Այբ-Ֆե» լրատվական գործակալության աշխատանքին:
Սա էլ արդեն՝ երրորդ անգամ վերջին 1 ամսվա մեջ:

Այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին մեկնեց Հայաստանից: Կրկին, «Այբ-Ֆե» լրատվական գործակալության նկարահանող խումբը չընդգրկվեց նախագահի մեկնումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների շարքում:

Այս անգամ, նախագահի մամլո ծառայությունից «Այբ-Ֆե» -ի տնօրենը ստացավ շատ ավելի «օրիգինալ» պատասխան. «Ինչների՞դ է պետք: Չէ՞, որ դուք արդեն «տելե» չեք»:

Ուզում ենք մեկ անգամ եւս հիշեցնել նախագահի մամլո ծառայության աշխատակիցներին, որ «Ա1+» հեռուստաընկերությունը, որքան էլ դա ցավալի է իրենց համար, ՉԻ ՓԱԿՎԵԼ: «Ա1+» -ը շարունակում է գոյություն ունենալ, որպես «տելե»: «Ա1+» -ը աշխատում է իր մարզային գործընկերների հետ, «Այբ-Ֆե» -ի թողարկումները ցուցադրում են «Համասփյուռ» ցանցի անդամ հեռուստաընկերությունները: Բացի այդ, «Այբ-Ֆե» -ի լրագրողները աշխատում են ինտերնետային էջի համար: Այնպես որ, նախագահի մամլո ծառայության աշխատակիցները, խոչընդոտելով «Այբ-Ֆե» - ի աշխատանքին, սահմանափակում են մեր հեռուստադիտողների, ինչպես նաեւ ընթերցողների՝ տեղեկացված լինելու իրավունքը: Այս իրավունքն, ի դեպ, ամրագրված է սահմանադրությամբ:

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ավելացնենք, որ նախագահի մամլո ծառայության աշխատակիցը խոստացավ, որ այսուհետ «հաշվի» կառնի մեզ:
Սպասենք՝ կտեսնենք: