Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրայր Թովմասյանը չի հավատում աչքով տալուն (տեսանյութ)

Քաղաքականություն
56ce3c392c68dce7212a86254be899bb

2013-ը որոշ նախարարների եւ գերատեսչությունների ղեկավարների համար հաջողված, մյուսների համար` ոչ այնքան ձախողված տարի էր: Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը որպես տարվա ձեռքբերում` առանձնացրեց իրենց համակարգի զարգացմանն ուղղված հնգամյա ծրագիրը: Ձախողումներն այս համակարգում ավելի ընդգծված են. «Օրինակ` մենք չենք հասցրել քաղծառայողների որակյալ մասնագետներին լավ վարձատրությամբ ապահովել, չեն կարողանում որակյալ մասնագետներ ներգրավել, հրապուրիչ, ցավոք սրտի, տարբեր պատճառներով»:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը վստահեցնում է` իրենք ձախողումներ չեն ունեցել, միայն՝ ձեռքբերումներ: Օրինակ` արդիականացվել է Բյուրականի աստղադիտարանը` 100 մլն դրամ է հատկացվել, որը, ի դեպ, բավարարել է միայն մեծ աստղադիտակի հայելու մասնակի վերականգնման համար. «30 տարի այդ խնդիրը լուծված չէր եւ վերջապես 2013թ. այդ խնդիրը լուծվեց: Մեզ համար մի մեծ խնդիր, որը հնարավորություն կտա, որ Բյուրականի աստղադիտարանը նորից փայլի իր նախկին փայլով»:

Իսկ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չցանկացավ անձամբ ներկայացնել իր ղեկավարած համակարգի ձախողումներն ու ձեռքբերումները.
«Ես ձախողումների ու առավելեւս ձեռքբերումների մասին չեմ խոսելու, քանի որ եթե դա ձեռքբերում է, ու դուք մինչեւ հիմա չգիտեք այդ մասին, ուրեմն ձեռքբերում չկա, ես չեմ առանձնացնում: Բոլորն էլ իմն են` լավն էլ է իմը, վատն էլ է իմը»:
Արդյոք նախարարի չանկեղծանալու պատճառը սնահավատությո՞ւնն է. «Չէ, չեմ հավատում աչքով տալուն»:

Էկոնոմիկայի նախարարի ամփոփումն այստեղ