Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լյուդմիլա Սարգսյանը՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ (տեսանյութ)

Քաղաքականություն
5064607ce9769553a024d5dea2239353

ԱԺ հաշվիչ հանձնաժողովն այսօրվանից նոր նախագահ ունի։ Այսօր հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց էր։ Առաջինը՝ գազային համաձայնագրերի քվեարկությունը ԱԺ-ում ընթացել է ոչ էլեկտրոնային տարբերակով եւ հաշվիչ հանձնաժողովը որեւէ գործողություն չի կատարել։

Հաշվարկն արել է հանձնաժողովի արդեն նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը եւ ներկայացրել ԱԺ։ Հաշվիչ հանձնաժողովը գազային համաձայնագրի քվեարկությունը անվավեր ճանաչեց՝ որոշում կայացնելով, որ դեկտեմբերի 23-ին ԱԺ լիագումար նիստում տեղի ունեցած բաց քվեարկության արդյունքում` Սուքիաս Ավետիսյանի հայտարարած թվերը վավերացված չեն: Հանձնաժողովի չորս անդամներն էլ կողմ քվեարկեցին այս որոշմանը:

Օրակարգի երկրորդ հարցով հանձնաժողովի ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն եւ ՀՅԴ անդամները նշեցին, որ Սուքիաս Ավետիսյանը գերազանցել է իր լիազորությունները եւ առաջարկեցին Լյուդմիլա Սարգսյանի թեկնածությունը, որն էլ ընտրվեց։

Լյուդմիլա Սարգսյանը զբաղեցնում էր հաշվիչ հանձնաժողովի քարտուղարի պաշտոնը։ Իսկ նոր քարտուղար ընտրվեց ՕԵԿ-ական պատգամավոր Իշխան Խաչատրյանը, որը ներկա չէր նիստին։