A
A
Հովհաննես Գաբուզյանը հաղթեց
Միացյալ Արաբական Էմիրության Ալ Այն քաղաքում տեղի ունեցող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում շարունակում է վստահ հանդես գալ Հայաստանի 12-ամյա շախմատիստ Արամ Հակոբյանը:
Նա այսօր կայացած 8-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի հետ: Մեր պատանի շախմատիստը այժմ 7 միավորով բաժանում է 1-2-րդ տեղերը: Հաջորդ տուրում Արամ Հակոբյանը կմրցի իր հետ համաքայլ ընթացող հնդիկ շախմատիստ Ռոգունանդանի հետ:
18 տարեկան շախմատիստների առաջնությունում հանդես եկող գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 5-րդ հաղթանակը տարավ, վաստակեց 6 միավոր եւ մոտեցավ միանձնյա առաջատար, հնդիկ շախմատիստ Պույա Իդանիին, որն ունի 7 միավոր: