Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդամենը փորձարկել են ուժերը

Սպորտ
0b584314f2f9df13c981d58ad98f21d2

Հայաստանի սամբիստները լուրջ նվաճումների չեն հասել Մոսկվայում ավարտված սամբոյի 2013 թ աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում:

«Մենք լուրջ խնդիրներ չէինք հետապնդում այդ մրցաշարում: Գլխավորն այն էր, որ մեր մարզիկները հնարավորություն ստացան մրցելու այլ երկրների մարզիկների հետ եւ միջազգային փորձ ձեռք բերեցին» - «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:

Հայաստանից այդ խաղարկությանը մասնակցել են 5 սամբիստ` Տիգրան Կիրակոսյան (57կգ քաշային կարգ), Արեն Անտոնյան (62 կգ), Ռաֆիկ Մանուկյան (68 կգ), Էդիկ Պետրոսյան (90 կգ), Գայանե Խաչատրյան (60 կգ):

Ի դեպ, Կրասնոդարի երկրամասի հավաքականի կազմում հանդես եկող մեր հայրենակից Էդուարդ Կուրղինյանը 100 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը, իսկ 68 կգ քաշային Հայկ Մեջլումյանը եւ 82 կգ քաշային Լեւոն Մաթեւոսյանը բրոնզե մեդալ են նվաճել: