A
A
Ձմեռային խաղեր Հայաստանում
Համահայկական ձմեռային առաջին խաղերը կանցկացվեն 2014 թվականի փետրվարի 24-ից մարտի 2-ը Ծաղկաձորում եւ Երեւանում:
Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի երեւանյան գրասենյակից, խաղերին մասնակցելու համար արդեն ստացվել են նախնական հայտեր 14 երկրներից (Հայաստան, Լիբանան, Ֆրանսիա, Իրան, Կանադա, ԱՄՆ, Ավստրիա, Արգենտինա, Վրաստան, Կիպրոս, Հունաստան, Թուրքիա, Գերմանիա, Շվեդիա): Դրանց ներկայացման վերջին ժամկետը հունվարի 25-ն է:
Համահայկական ձմեռային առաջին խաղերի ծրագրում ընդգրկվել են 4 մարզաձեւ` տափօղակով հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ եւ սնոուբորդ: Դահուկորդները կմրցեն 5 եւ 10 կմ մրցատարածություններում (ազատ եւ դասական ոճ), լեռնադահուկորդները եւ սնոուբորդիստները` հսկա եւ հատուկ ոլորավայրէջքում: