Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լուրջ ընդդիմություն չկա»

Քաղաքականություն
ad491b743deacfedec17025e1c364029

Հայաստանում չկա քաղաքական ուժ, որը կկարողանա հասարակական դժգոհությունը վերածել քաղաքական գործընթացի։ Վստահ է քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական լուրջ ընդդիմություն Հայաստանում չկա, եւ առաջիկա 4 տարիներին ՀՀԿ-ին փոխարինող քաղաքական ուժ չի լինի. «Արդեն 20 տարի է՝ լեգիտիմ ուժ չի ձեւավորվել եւ տասնյակ տարիներ էլ կարող է այդպես շարունակվել»։

Սակայն վստահ է, որ Հայաստանում չկա քաղաքական այն ուժը, որը կղեկավարի դժգոհ հասարակությանը։
Անդրադառնալով հաճախ հնչող հարցին, թե ինչու չի միավորվում ընդդիմությունը, նշեց. «Դրա վրա էլ թքած։ Այն պետք է ստեղծվի, այլ ոչ թե միավորվի»։

Պարոն Իսկանդարյանը միաժամանակ հիշեցրեց, որ ընդդիմությունը այն չէ, որ փողոց է հանում 5000 մարդու։ Նա ասաց, որ պետք է առնվազն կես միլիոնի դուրս հանել եւ կարեւոր հարցն այն է, որ այդ կես միլիոնը հավատա ընդդիմությանը։

Ի դեպ, Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ չէ, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային Միությանը եւ գործընթացներն ինչպես կզարգանան, ցույց կտա ժամանակը։