Շախմատային խճանկար
Այս օրերին Ալ Այն քաղաքում ընթանում են շախմատի երկու խոշոր մրցաշարեր:
Դրանցից մեկում 8-18 տարեկան շախմատիստ-շախմատիստուհիները պայքարում են աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Առաջնության մասնակցող Հայաստանի 28 ներկայացուցիչներից առավել հաջող հանդես են գալիս մինչեւ 16 տարեկան շախմատիստուհի Անի Հարությունյանը եւ մինչեւ 12 տարեկան շախմատիստ Արամ Հակոբյանը, որոնք 6 տուրից հետո վաստակել են 5,5 միավոր եւ ընթանում են առաջատարների խմբում:
Նույն քաղաքում շարունակվող շախմատային open-ում մեր 7 շախմատիստներից հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 4 տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ զբաղեցնում է 8-րդ տեղը:
Հոլանդական Գրոնինգենում մեկնարկած խոշոր միջազգայինում գերազանց են մեկնարկել գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Զավեն Անդրիասյանը, որոնք առաջին երկու պարտիաներում հաղթանակ են տարել եւ եւս 14 մասնակիցների հետ բաժանում են 1-16-րդ տեղերը: Մեր երրորդ մասնակից Տիգրան Սիմոնյանը 1 միավորով գտնվում է 37-րդ հորիզոնականում: