A
A
Ազատ ոճայինները պարզեցին լավագույններին
Երեւանի «Խուլ-համրերի մշակութային պալատում» ավարտվեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2013 թ. առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, մրցաշարին մասնակցել են 95 մարզիկ Երեւանից եւ Լոռու, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերից:
Տարբեր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ, ԲԿՄԱ), Նարեկ Սանոյանը (61 կգ, ԲԿՄԱ), Արթուր Բաղդասարյանը (65 կգ, Կոշ), Դավիթ Ափոյանը (70 կգ, Արթիկ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ, ԲԿՄԱ), Վահե Թամրազյանը (86 կգ, Ռուբիկ Կարապետյանի անվան մարզադպրոց), Էդգար Ենոքյանը (97 կգ, ՀՄՄ), Անդրանիկ Գալստյանը (125 կգ, Քուչակ):