Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Մինասյանը չի ցանկանում վերադառնալ հավաքական

Սպորտ
a8d78fe5ccba6c379274f4ee4be42db7

«Հավաքականում ես անմոռանալի տարիներ եմ անցկացրել եւ շատ հպարտ եմ մեր կատարած աշխատանքի համար: Սակայն ես արդեն որոշում եմ կայացրել» - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսպես է պատասխանել ռուսական «Սպորտ Էքսպրես» թերթի լրագրողի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է նորից գլխավորի ազգային թիմը:

Փորձառու մասնագետը նաեւ ասել է, որ ցանկանում է աշխատել ակումբներից մեկում. «Պրոֆեսիոնալ առումով կատարելագործվելու համար ամենօրյա աշխատանք է պահանջվում, իսկ դա հնարավոր է միայն ակումբում: Մի քանի տարբերակ ունեմ, սակայն դեռ մտածում եմ: Շուտով վերջնական որոշում կկայացնեմ»:

Վարդան Մինասյանը կարծում է, որ Հայաստանի հավաքականը բոլոր շանսերն ունի 2016 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու համար, սակայն դրա համար նաեւ բարեհաճ վիճակահանություն է հարկավոր. «Ընտրական խմբում նորից հայտնվել Իտալիայի, Դանիայի, Չեխիայի հավաքականների հետ, ինչպես վերջին ընտրարշավին էր, այնքան էլ լավ տարբերակ չի լինի թիմի համար»: