Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակ տարավ չորս շախմատիստ

Սպորտ
f018ab02cf7c393d2b46aa3745a4b0b4

Այ Այն քաղաքում (Միացյալ Արաբական Էմիրություններ) մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարի 1-ին տուրում Հայաստանի 7 շախմատիստներից վստահ սկսեցին չորսը:

Առաջին տուրում հաղթանակ տարան գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Լեւոն Բաբուջյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը: Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը անդրանիկ պարտիայում կիսեց միավորը, իսկ ահա միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը եւ առաջին կարգային Մարկ Բասենջյանը պարտություն կրեցին:

Այս մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 28-ին: