A
A
Ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում
ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղհասարակությունը քիչ առաջ փորձեց փակել Բաղրամյան պողոտան։
Երթեւեկությունը մի քանի րոպե կաթվածահար եղավ, ոստիկանությունը ժողովրդին հեռացրեց փողոցից՝ վերականգնելով երթեւեկությունը։ Այս պահին լարված իրավիճակ է. ոստիկանական ջոկատներ ու մեծ մեքենաներ մտան Բաղրամյան պողոտա։ Մի քանի հոգու արդեն բերման են ենթարկել։ Մանրամասներ՝ ավելի ուշ։
Հիշեցնենք՝ ժամը 11.30-ից ԱԺ շենքի դիմաց քաղաքացիական հասարակությունը բողոքի ակցիա է իրականացնում՝ այսօր ԱԺ արտահերթ նիստում գազի եւ հարակից այլ համաձայնագրերի քվեարկությունն է։