A
A
Մոսկվայի «Սպարտակը» երկու անգամ կժամանի Հայաստան
Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլի թիմը, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արազ Օզբիլիսը, 2014 թվականի մարտին ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանում: Այդ մասին տեղեկացնում է «Սպորտ Էքսպրես» թերթը:
Ռուսական ակումբը կհանգրվանի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքից հետո թիմը կմեկնի Գրոզնի, որտեղ կանցկացնի Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի «Թերեքի» հետ խաղը:
2014 թվականի ամռանը «Սպարտակը» կրկին Հայաստան կժամանի՝ միջազգային մրցաշարին մասնակցելու համար: