Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատային դեսանտ Ալ Այնում

Սպորտ
09c999d05fa853a0edf33a13415d594d

Այսօր Ալ Այնում (Միացյալ Արաբական Էմիրություններ) մեկնարկող շախմատի օփենում Հայաստանից հանդես կգան 8 շախմատիստ:
Նրանք են գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Լեւոն Բաբուջյանը, Տիգրան Քոթանջյանը, Հովիկ Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Վահե Բաղդասարյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը եւ 1-ին կարգային Մարկ Բասենջյանը:
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 10 տուրով: Այսօր տեղի կունենա վիճակահանությունը եւ առաջին տուրը:
Ի դեպ, այսօր նույն քաղաքում կմեկնարկի նաեւ շախմատի աշխարհի պատանեկան առաջմությունը, որին Հայաստանից կմասնակցեն 28 պատանի շախմատիստ-շախմատիստուհի: