Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր սկանդալ Իտալիայում

Սպորտ
62839cbc5f759a08d10762dadcfa859c

Իտալական ֆուտբոլում, որն ավելի հայտնի է «Կալչիո» անվանումով, նոր սկանդալ է հասունանում:

Իտալիայի ոստիկանության տվյալներով՝ Ա սերիայի 2012-13 թթ 4 խաղեր պայմանավորված բնույթ են կրել: Դրանք անցած առաջնության վերջում կայացած «Պալերմո» - «Բոլոնիա» (1:1), «Պեսկարա» - «Սիենա»(2:3), «Պալերմո» - «Ինտեր» (1:0) եւ «Պարմա» - «Ատալանտա» (2:0) հանդիպումներն են:

Հավելենք, որ վերը նշված թիմերից երեքը` «Պալերմոն», «Պեսկարան» եւ «Սիենան» ներկայումս հանդես են գալիս Բ սերիայում:

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, ոստիկանությունն այդ նպատակով արդեն 4 մարդ է ձերբակալել, որոնցից երկուսը ֆուտբոլիստ են, սակայն նրանց անունները դեռ չեն հրապարակում:

Պայմանավորված խաղերին մասնակցելու մեջ կասկածվում են նաեւ Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն եւ «Լացիոյի» նախկին հարձակվող Քրիստիանո Բրոկին:
Նշենք, որ 2006 թվականին իտալական ֆուտբոլում ծագած նման սկանդալի արդյունքում, որը հայտնի է «Կալչիոպոլի» անվանումով, երկրի չեմպիոն «Յուվենթուսը» զրկվեց իր տիտղոսներից եւ իջեցվեց ցածր լիգա, ակումբների մեծ մասը տուգանվեցին միավորներով, որոշ մրցավարներ, ֆուտբոլիստներ եւ ակումբի ղեկավարներ որակազրկվեցին տարբեր ժամանակներով: