Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ճանապարհներ

Տնտեսություն
ec7822b07752e8ccd5e0f9ce8b584c63

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2013թ. հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել Սիսիանի տարածաշրջանով անցնող միջպետական նշանակության Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 3.55 կմ ընդհանուր երկարությամբ առանձին ճանապարհահատվածները:
Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերությունը:

Կատարվել են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն