A
A
Գազի թանկացման դեմ հայցը մերժվեց
Վարչական դատարանն այսօր մերժել է «Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության հայցը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 07.06. 2013 թվականի թիվ 192-Ն որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Ըստ այդ որոշման՝ բարձրացել էին գազի և էլեկտրաէներգիայի սակագները։
«Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը, հուլիսի 7-ից սկսած դատական ատյաններում պայքարում է այս լրջագույն խնդրի համար:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում: