A
A
Թուրքիան նախապատրաստվում է 100-ամյակին
Թուրքիան Հայաստանից առավել ակտիվորեն նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին. կարծում է Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Ըստ նրա` Թուրքիան ամեն կերպ միջազգային կոնֆերանսներ է կազմակերպում և հակահայկական քարոզչություն իրականացնում. «Մեր ակտիվությունը միջազգային կառույցներում, ինձ թվում է, որ պետք է խիստ մեծացնել: Պատահական չեն Թուրքիայի այս ողջ գործողությունները, Թուրքիան այսպես նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, պաշտպանվում է: Միայն այս մի ամսվա ընթացքում ես չորս միջազգային կոնֆերանսների հրավեր եմ ստացել, որոնք պետք է լինեն Ստամբուլում, իհարկե մերժել եմ, չեմ գնացել,սակայն մեկին չէր կարելի չգնալ, մարդ եմ ուղարկել, բայց այսկերպ մենք դուրս ենք մնում»,- նշեց տիկին Դանիելյանը: