Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արման Սերեբրակյանը 3-րդ տեղն է զբաղեցրել

Սպորտ
db2d354b1a7f9289f5752f60b15b8dd7

Ամերիկահայ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային վարկանիշային մրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հայաստանի դրոշի տակ հանդես եկող լեռնադահուկորդը ԱՄՆ-ում կայացած մեծ ոլորավայրէջքի մրցումներում 2:10.38 արդյունքով գրավել է 3-րդ տեղը: Նա ետ է մնացել միայն ամերիկացի Պետեր Մարտենսից եւ կանադացի Բրայան Կուկսոնից:

Ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը նաեւ հայտնում է, որ մեր լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամներ Արսեն Ներսիսյանը, Յուրա Մանուկյանը, Քաջիկ Վարդանյանը եւ Եվա Պապոյանը դեկտեմբերի 14-20-ը Թուրքիայում կմասնակցեն միջազգային վարկանիշային մրցաշարերի:

Դահուկավազքի հավաքականի անդամներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Թադեւոս Պողոսյանը եւ Սյուզաննա Վարոսյանը դեկտեմբերի 13-15-ը կմասնակցեն Ֆինլանդիայի Վուոկատի բնակավայրում անցկացվող Սկանդինավիայի գավաթի մրցավազքին:

Իսկ ահա գյումրեցի դահուկորդներ Աննա Մխիթարյանը, Կատյա Գալստյանը եւ Լիլիթ Տոնոյանը իրենց ուժերը կփորձեն Ավստրիայում կայանալիք միջազգային վարկանիշային մրցաշարում: