Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է արվել ՀՀ նախագահության օրոք

Քաղաքականություն
3b696577526b6dc98af724c64d26a07d

Ժամը 13-ին տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանի շրջանակներում։ Այսօր առավոտվանից մեկնարկել է նիստը,որի ընթացքում ամփոփվում են կազմակերպությունում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները: Նախարարական հանդիպման ժամանակ ՍԾՏՀ-ում նախագահությունը Հայաստանից փոխանցվել է Բուլղարիային:

Նիստին մասնակցում է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրներն են Ալբանիան, Հայատանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան: