Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բերկուտն» սկսեց Մայդանի գրավումը

Քաղաքականություն
be4602e2034fb0e41b8f2f1f80f8b7fd

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի Մայդանում շարունակվում են բողոքի ցույցերը: Ուկրաինացիները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները հայտարարել են, որ միանում են Մաքսային միությանը և կասեցնում եվրաինտեգրման գործընթացը։

Ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն ուկրաինացիներին կոչ է արել միանալ Մայդանում հավաքվածներին և պայքարել՝ խափանելու իշխանությունների ծրագիրը։

Իսկ Համազգային կլոր սեղանի առաջարկ էր արել Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը։

Ըստ Յանուկովիչի, կլոր սեղանը հնարավորություն կտա համաձայնության հարթակ ստեղծել։

Վաղը Լեոնիդ Կրավչուկի առաջարկով Յանուկովիչը կհանդիպի նախկին երեք նախագահների հետ ՝ քննարկելու երկրի առջև ծառացած կարևորագույն հարցերը:

Հիշեցնենք, որ ուկրաինացիները փողոց են դուրս եկել նոյեմբերի 21-ից, և այս պահին էլ Անկախության մայդանում շարունակվում են բազմահազարանոց ցույցերը։

Ինչպես տեղեկանում ենք թվիթերյան գրառումներից, քիչ առաջ «Բերկուտն» սկսեց Մայդանի գրավումը, դեպի Մայդան տանող բոլոր մուտքերը ՆԳ զորքերը փակել են, մետրոն չի աշխատում: