Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոռուպցիայի դեմ կպայքարի քաղհասարակությունը

Քաղաքականություն
6dfeaba1133f3a5d73cba466a151a8d9

«Չգիտեմ՝ նախնադարյան կարգերում դա կա՞ր, բայց ինչ կա պետությունը, ցավոք սրտի կոռուպցիան գոյություն ունի։ Պետության ողջ պատմությունը նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի պատմություն է. սկսած գլխատելուց, կախաղան բարձրացնելուց մինչեւ կաշառակեր դատավորի կաշվից դատավորների համար աթոռներ պատրաստելուց, որպեսզի դատավորը հիշի, թե ինչ աթոռի վրա է նստում, մինչև հակակոռուպցիոն ռազմավարություններ»,- այսօր հայտարարեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Հայաստանում» խորագրով միջոցառման ժամանակ։

Նրա խոսքերով՝ չկա այնպիսի երկիր, որ կոռուպցիայի խնդիրը լուծի. «Անգամ այնպիսի երկրներում, որոնք հակակոռուպցիոն ոլորտում ունեն շատ մեծ ձեռքբերումներ, ժամանակ առ ժամանակ նաեւ այդ երկրներում են նկատվում կոռուպցիոն գործոններ»,-ասաց պարոն Թովմասյանը։

Ըստ Հրայր Թովմասյանի, Հայաստանում կոռուպցիան հաղթահարելու համար պետք է փոխել մտածողությունը. Կոռուպցիայի դեմ պայքարում կարեւորագույն անելիքներից մեկը քաղաքացիական հասարակության կայացումն է, թափանցիկությունն է և հրապարակայնացումը։

«Արվել է բավականին բան, բայց չարվածը կամ խնդիրները, որոնք կան, դեռ շատ ու շատ էլ մնում են։ Մեր երկրի զարգացման գլխավոր խնդիրներից մեկը մնում է կոռուպցիոն ռիսկերը»,-նշեց նախարարը։