«Ղարաբաղն ինքնաբերաբար կմիանա ՄՄ-ին»
Երբ Հայաստանը պաշտոնապես դառնա Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը միավորող կազմավորման անդամ, Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո կհայտնվի Մաքսային միությունում, կանխատեսում են փորձագետները: Ինչպես հայտարարել է լրագրող և «Ռոսբալտ» լրատվական գործակալության խմբագիր
Վիկտոր Յադուխան, Մաքսային միությանն Երևանի միանալուց հետո, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային անցակետեր չեն հայտնվի, ինչը փաստացի նշանակում է, որ հանրապետությունն ինքնաբերաբար միանում է այս առևտրային միությանը: Փորձագետը նշում է նաև, որ քաղաքական որոշումներ Մաքսային միությանը Ղարաբաղի անդամակցության մասին չեն լինի:
«Ղազախստանն ապագայում Ադրբեջանի տարածքով էներգակիրների տարանցման հույս ունի, իսկ Բելառուսը՝ ադրբեջանական վառելիքի այլընտրանքային մատակարարումների, ուստի Մինսկն ու Աստանան դրան չեն համաձայնվի»,- հայտարարել է փորձագետը:
Այլ կարծիքներ՝ այստեղ