Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐ

Պաշտոնական

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է.

"Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երկրապահի օրվա առթիվ: Համոզված եմ, որ օգտակար դասեր քաղելով անցած փառավոր ճանապարհից, այսուհետ եւս Երկրապահը հավատարիմ կմնա ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ նախանշված սկզբունքներին, իր բուն կոչմանն ու նպատակներին:
Շնորհավորելով երկրապահի օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ, ձեր ընտանիքներին ու մեր ամբողջ ժողովրդին խաղաղություն, առողջություն եւ երջանկություն»: