Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինան մտահոգում է ԵԽ-ին

Քաղաքականություն
78169dda964385c34c496f5b0969a68e

Ուկրաինական դեպքերը հայտնվել են Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում։ ԵԽ գլխավոր քարտուղար Թյոբորն Յագլանդը կոչ է արել կողմերին երկխոսել եւ առաջարկել է կառույցի աջակցությունը։


«Ուկրաինայում տեղի ունեցածը ԵԽ-ին մտահոգում է։ Ես կոչ եմ անում Ուկրաինայի բոլոր կուսակցություններին զերծ մնալ բոլոր տեսակի բռնությունից եւ խաղաղ երկխոսել։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է Ուկրաինային եւ նրա ժողովրդին աջակցել դուրս գալու այս դժվարին իրավիճակից »,-ասել է նա։