A
A
Հայաստանը բացակայում է
ՈՒԵՖԱ-ի նստավայրում տեղի է ունեցել 2014-15 թթ Մարզերի գավաթի խաղարկության վիճակահանությունը:
Այդ մրցաշարին մասնակցում են այն ֆուտբոլիստները, որոնք ֆուտբոլ խաղում են ոչ թե գումարի, այլ հաճույքի համար` այսինքն, սիրողական խաղացողներ են:
Առաջիկա խաղարկությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 38 երկրների ազգային ֆեդերացիաները: Ավաղ, այդ երկրների մեջ բացակայում է Հայաստանը, քանի որ մեր հանրապետությունում չկան ֆուտբոլի սիրողական թիմեր:
Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից այդ մրցաշարում հանդես կգան Ռուսաստանի, Էստոնիանի, Ղազախստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Ադրբեջանի թիմերը: