Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է օրենքով արգելվի միասեռականությունը»

Հասարակություն
ed74bc65a8484b3a5199728ddfacae0a

Միասեռականությունը սեռական կողմնորոշման շեղում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը։ Սեքսապաթոլոգի խոսքով՝ միասեռականությունը ապրելակերպ է։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանում միասեռականությունը տղամարդկանց մոտ հասնում է 1-7 տոկոսի, իսկ կանանց մոտ՝ մի փոքր ավելի քիչ։

Մարատ Զաքարյանը նշեց, որ սեռական շեղումներն ի հայտ են գալիս նաև ներարգանդային շրջանում։

«Միասեռականները մեկուսացված են, ինքնամփոփ, կասկածամիտ, նրանք գլխացավեր և գլխապտույտներ ունեն, դեպրեսիվ վիճակներ են ունենում, որը բերում է նույնիսկ ինքնասպանության», - ասաց Զաքարյանը։

Սեքսապաթոլոգն ասաց, որ միասեռականների բուժման կամ հոգեվիճակի կարգավորման հարցը շատ դժվար է։ Ըստ նրա՝ այսպես կոչված «բուժումը» իրականացվում է ոչ թե դեղորայքների, այլ միայն անձի ցանկության դեպքում, հոգեթերապիայի միջոցով։

Հոգեբան Սամվել Խուդոյանն ասաց, որ տրանսսեքսուալիստների 90 տոկոսը շիզոֆրենիկ հիվանդներն են։

Հոգեբանի կարծիքով՝ հիմարություն է Եվրոպայի դիրքորոշումը նույնասեռականների ամուսնության օրինականացման մասին։ Խուդոյանը գտնում է, որ միասեռականության մասին շատ բարձրաձայնելու պատճառը մոլորակի ծանրաբեռնվածությունն է. «Եթե մի երկրի բնակչությունը շատ է, նրանք միասեռականության մասին օրենք են ընդունում, որ իրենց մոտ ծնելիություն չլինի, մարդիկ չշատանան», - ասաց նա և հավելեց, որ մեր երկրում դա պետք է օրենքով արգելվի։