A
A
«Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվի»
«Վիլնյուսում Հայաստանի և ԵՄ միջեւ փաստաթուղթ կստորագրվի»,-անդրադառնալով Արևելյան գործընկերության գագաթնաժողովին՝ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը։
«Կստորագրվի փաստաթուղթ, ընդհանուր հռչակագրային ձեւակերպումներ կլինեն, որ Հայաստանն ու ԵՄ-ն համագործակցել են և կշարունակեն խորացնել հարաբերությունները»,-նշեց պարոն Սաֆարյանը։
Նրա խոսքերով, Հայաստանի՝ ՄՄ մտնելու որոշումից հետո, Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվի. «Հայաստանը ՄՄ մտնելուց հետո չի կարող ստորագրել այդ համաձայնագիրը։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա իշխանությունները դեռեւս չեն հայտարարել, որ միանալու են ՄՄ-ին»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը։