Կոկորդիլոսը բուսակեր չի դառնա
«Վիլնյուսում մի ինչ-որ հռչակագիր կընդունվի, որով կֆիքսեն, որ բոլորը կողմ են այն ամենին, ինչ լավ է և դեմ են այն ամենին, ինչ վատ է: Դա կլինի որևէ մեկին չպարտավորեցնող մի բան»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ սպասել Վիլնյուսի գագաթաժողովից, այսպես պատասխանեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Գագաթաժողովի մեկնարկից առաջ քննարկումները թեժանում են, արվում են բազմաթիվ կանխատեսումներ: Օրինակ` քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծիք էր հայտնել, թե հնարավոր է Վիլնյուսում ոչինչ չստորագրվի էլ, գուցե լինի համատեղ հայտարարություն : Պարոն Մեհրաբյանը կարծում է, որ եթե անգամ ոչինչ չստորագրվի էլ, միևնույն է, «Կյանքը կշարունակվի նաև Վիլնյուսից հետո»:
Ռուբեն Մեհրաբյանը Ռուսաստանին ներկայացրեց որպես «կոկորդիլոս, որին սնում է Եվրոպան» ու մանրամասնեց. «Առայժմ մենք ունենք մի իրողություն, ըստ որի` եվրոպացիները շարունակում են կերակրել մի կոկորդիլոսի` հույս ունենալով, որ այն ինչ- որ ժամանակ անց կդառնա մի բուսակեր ու խելոք կենդանի: Բայց դա այդպես չի լինում: Կոկորդիլոսը մնում է կոկորդիլոս, և ժամանակի ընթացքում նրա ախորժակն ավելի է բացվում ու ավելի լկտի և ագրեսիվ դառնում»:
Առավել մանրամասն՝ այստեղ