Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմեկնարկի Ռուսաստանի հետ խաղով

Սպորտ
dff1acfa13531e88d90c2a33af5d11f3

Թուրքիայի Անթալիա քաղաքում այսօր կմեկնարկի շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը առաջին տուրում ուժերը կչափի Ռուսաստանի հետ: Առաջին խաղատախտակին Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Մեր թիմի երկրորդ համար Սերգեյ Մովսիսյանը առաջինը կսկսի Սերգեյ Կարյակինի հետ պարտիան:

Վլադիմիր Հակոբյանի (հանդես կգա սեւերով) մրցակիցն է Ալեքսանդր Գրիշչուկը, իսկ Գաբրիել Սարգսյանինը ` Յան Նեպոմնյաշչին:
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին: Բուքմեյքերները այս խաղում ֆավորիտ են համարում Ռուսաստանին, որի հաղթանակը գնահատում են 1,97 գործակից, իսկ Հայաստանինը` 5,10:

Առաջին տուրում կկայանան նաեւ հետեւյալ մրցախաղերը. Գերմանիա - Եգիպտոս, Հոլանդիա - Չինաստան, Թուրքիա - Ադրբեջան, Ուկրաինա - ԱՄՆ:

Հիշեցնենք, որ աշխարհի նախորդ առաջնությունում հաղթել է Հայաստանի հավաքականը, ուստի մեր շախմատիստները կփորձեն պահպանել այդ տիտղոսը, որը բավականին դժվար խնդիր է, քանի որ մրցակիցները միշտ էլ կրկնակի եռանդով են խաղում չեմպիոնների դեմ: