Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զեկույցով հանդես կգա Զարուհի Փոստանջյանը

Քաղաքականություն
b795f2e4aea0c4d67021a7ac806279a5

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող հանդես է գալու ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը հետևյալն է` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման, լճում ու նրա ջրահավաք ավազանում տնտեսական և այլ գործունեության կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը կասեցնել ձկների ձվադրման ընթացքում:

«Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ստեղծված Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցով ձկների ձվադրման ընթացքում կկասեցվի Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը՝ չխոչընդոտելով ջրի բնականոն հոսքին և ձկների ազատ տեղաշարժին:

Սույն օրենքի նախագծի ընդունման պարագայում կվերականգնվի ջրի հոսքը և հնարավորություն կստեղծվի ձկների ազատ տեղաշարժի համար, ինչի արդյունքում տեղի կունենա ձկների բնականոն վերարտադրություն և ձկնապաշարների ավելացում»։

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն