Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանը կդառնա՞ ՀՀ-ի համար այլընտրանք. Aravot.am

Քաղաքականություն
87295b12eb143d83297b14b116574ad7

Շաբաթ օրը` նոյեմբերի 23-ին, Ժնեւում «վեցյակը»՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Գերմանիան, շրջադարձային համաձայնության են եկել Իրանի հետ, որով պետք է սառեցնեն Իրանի միջուկային ծրագիրը:

ԱՄՆ իշխանությունները նշել են, որ սա մոտակա տասնամյակում առաջին նման միջազգային համաձայնագիրն է, որ ստորագրվել է Իրանի միջուկային ծրագրի դադարեցման վերաբերյալ: Ի՞նչ զարգացումների կհանգեցնի այս համաձայնությունը տարածաշրջանում, ինչ կտա այն Հայաստանին՝ ՄՄ-ին ինտեգրվելու ճանապարհին:

Արդյոք, այս համաձայնությունը տարածաշրջանում բացառո՞ւմ է հնարավոր պատերազմական գործողությունները: Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցերին, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ իր գնահատմամբ մինչ այդ էլ պատերազմի վտանգը տեսական էր:

Իրանի եւ միջազգային հանրության հարաբերությունների կարգավորումն, ըստ քաղաքագետի, բացում է Իրանի համագործակցության հնարավորությունները՝ այդ երկրի ունեցած ողջ ռեսուրսով: Ւսկ դա ուղղակիորեն նշանակում է, որ Իրանը մրցակցության մեջ է մտնելու Ռուսաստանի հետ։


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում