A
A
«Արարատը» ամրապնդում է առաջատարի դիրքը
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Արարատը» 13-րդ տուրի խաղում 3;0 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»: Արարատցիները վաստակեցին 27 միավոր եւ էլ ավելի ամրապնդվեցին առաջին տեղում:
Երկրորդ հորիզոնական բարձրացավ Կապանի «Գանձասարը», որը այս տուրում առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ` 2:1, եւ վաստակեց 19 միավոր:
Այնուհետեւ հաջորդում են «Շիրակն» ու «Փյունիկը», որոնք ունեն համապատասխանաբար 18 եւ 17 միավոր: Վաղն այս թիմերը կհանդիպեն հենց իրար հետ:
13-րդ տուրի չորրորդ խաղում 6-րդ տեղում ընթացող «Միկան» սեփական դաշտում կընդունի նախավերջին հորիզոնականում գտնվող «Ուլիսին»: