A
A
Հայ հրաձիգները Գերմանիայից կմեկնեն Չեխիա
Հայ հրաձիգ ամուսինները‘ Քրիստիան և Իրինա Լաուերները, որ ժամանակավորապես բնակվում են Գերմանիայում, սակայն շարունակում են իրենց մրցելույթները Հայաստանի դրոշի ներքո, այսօր կմեկնեն Չեխիա‘ մասնակցելու նոյեմբերի 23-24-ը քաղաք Պլզենում կայանալիք «Գրան պրի Պլզեն» միջազգային մրցաշարին: Վրջինիս կմասնակցեն նաև` Սլովակիան,
Չեխիան, Գերմանիան և ԱՄՆ-ն ներկայացնող տասնյակ մարզիկներ:
Քրիստիանը և Իրինան գտնվում են լավ մարզական վիճակում, իսկ նրանց մրցելույթներին Երևանից կհետևեն նրանց անձնական մարզիչ Անդրանիկ Այվազյանն ու Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Մրցման պաշտոնական կայք` http://www.skprapid.cz/index.php/akce/propozice