Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը ներկայացնում է պաշտոնյաների հայտարարագրերը

Քաղաքականություն
46bac88843b1d2d49b6b37b7d118b8e6

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար
Լեւոն Զուրաբյանը կառավարությանը հղած հարցապնդումների փաթեթում ներկայացրել է որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրեր.
Մասնավորապես.

1. Սերժ Սարգսյան - զբաղեցնում է ՀՀ Նախագահի պաշտոնը
Բանկային դրամական միջոցներ
2011թ. -104 մլն դրամ,
2012թ.՝ 116 մլն դրամ,
Անշարժ գույք
Շենք և շինություն - 96քմ
8 մլն դրամը գերազանցող հնաոճ իրեր՝ 2012թ.դրությամբ
Արձանիկներ, քանդակներ եւ այլն՝ 18-20 դար
Կտավների հավաքածու՝ Խանջյան, Սարյան, Հակոբյան, Գյուրջյան, Բաշինջաղյան, Մինաս, Եր. Քոչար, Կոջոյան, Աբեղյան
Ժամանակակից նկարներ՝ 32 կտավ

Ռիտա Սարգսյան - Սերժ Սարգսյանին փոխկապակցված անձ
Բանկային դրամական միջոցներ
2011թ. - 112 մլն դրամ
2012թ. - 117 մլն դրամ
Նվիրատվություններ
2011թ. - 8.5 մլն դրամ

2. Տիգրան Սարգսյան - ՀՀ վարչապետ

Դրամական միջոցներ
2011թ. - 35 մլն դրամ, 859 հազար ԱՄՆ դոլար
2012թ. - 12 մլն դրամ, 987 հազար ԱՄՆ դոլար
Վերադարձված փոխառություններ - 45 մլն 750 հազար դրամ
Բաժնետոմսեր - 6մլն 336 հազար դրամ
Անշարժ գույք`
2 բնակարան,2 առանձնատուն, 1 ավտոտնակ, 1 հողամաս

Գոհար Սարգսյան (տնային տնտեսուհի) - Տիգրան Սարգսյանին փոխկապակցված անձ
Դրամական միջոցներ
2011թ. - 15 մլն դրամ, 128.900 ԱՄՆ դոլար
2012թ. - 15 մլն դրամ, 138.734 ԱՄՆ դոլար

3. Գագիկ Խաչատրյան - ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ

Դրամական միջոցները
2011թ. - 278 մլն դրամ, 2.980.000 ԱՄՆդոլար
2012թ. - չի ներկայացրել

Լաուրա Եփրեմյան - Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված անձ
Դրամական միջոցներ
2011թ. - 188 մլն դրամ, 2.765.200 ԱՄՆ դոլար
2012թ. - չի ներկայացրել

4. Արմեն Գևորգյան - ՀՀ Տարածքային կառավարման նախարար

Դրամական միջոցներ
2011թ. - չի ներկայացրել
2012թ. - 3 մլն դրամ, 30.000 ԱՄՆ դոլար
Անշարժ գույք
2 բնակարան, 2 հողամաս
Թամարա Գևորգյան - Արմեն Գևորգյանին փոխկապակցված անձ
Դրամական միջոցներ

2011թ. - 210.000 ԱՄՆ դոլար
2012թ. - 250.000 ԱՄՆ դոլար

Փոխառության վերադարձ
2011թ. - 200.000 ԱՄՆ դոլար
2012թ. - 250.000 ԱՄՆ դոլար

Օգնություն

2012թ. - 40.000 ԱՄՆ դոլար

5. Տարոն Մարգարյան - զբաղեցնում է Երևանի քաղաքապետի պաշտոնը

Դրամական միջոցներ
2011թ. - 115 մլն դրամ, 50.000 ԱՄՆ դոլար, 50.000 Եվրո
2012թ. - 115 մլն դրամ, 50.000 ԱՄՆ դոլար, 50.000 Եվրո
Անշարժ գույք
7 շենք և շինություն, 1 հողամաս, 3 ավտոտնակ
Շարժական գույք
3 ավտոմեքենա - 2 Mercedes, 1 Range Rover
Ըստ 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության համար ներկայացված հայտարարագրի՝ Տարոն Մարգարյանը հայտարարագրել է միայն իր անունով սեփականությունը: Այն է` հարյուր տասնհինգ մլն. դրամ, հիսուն
հազար ԱՄՆ դոլար, հիսուն հազար Եվրո, հիսուն տոկոս բաժնեմաս „Զեթ ընդ Զեթ" ընկերությունում, բնակարաններ Երեւանում - Ավան, Սայաթ Նովա 8, բն. 7, մակերեսը` 137.9 քառ, մետր, Թումանյան փողոց - 63, 64, 65, 190.2
քառ. մետր, Ավան, Բաբաջանյան 77/7, տարածքը` 1578.3 քառ. մետր, տարածք Երեւանում, Առեւտրի կենտրոն 2/3, 761.24ք/մ, տարածք Երեւանում, Ավան, Աճառյան 42, 3729.8 ք/մ, Շենք եւ շինություն, Ավան, Չարենցի թաղամաս, 44ք/մ, Թիվ 2 ամառանոցը Ջերմուկում, մակերեսը` 2.585ք/մ, հողամաս Դիլիջանում, Մաքսիմ Գորկի 3/1, 6365ք/մ, Ավտոտնակ Ավան 8 շենքի բակում, եւս մեկ ավտոտնակ Ավան 18 շենքի բակում, ավտոմեքենա Մերսեդես S 450, 2007թ արտադրության, Ռեյնջ Ռովեր սուպեր չարչ, 2006թ. արտադրության, Մերսեդես Բենց G 500, 2002թ.
արտադրության: Նաեւ ստանում է աշխատավարձ` ամեն ամիս 394.000 դրամի չափով: Այս ամենի գնահատաումը ամենահամեստ հաշվարկներով գերազանցում է տասը միլիոն ԱՄՆ դոլարը:

6. Սուրիկ Խաչատրյան - մինչև 2013թ. հունիսի 3-ը Սյունիքի մարզպետ
Դրամական միջոցներ
2011թ. - 2 մլն դրամ (աշխատավարձ)
2012թ. - 2.500.000.000 դրամ, 1.000.000 ԱՄՆ դոլար
Բաժնեմասի օտարում - 7.000.000.000 դրամ

7. Աղվան Հովսեփյան - մինչև 2013թ. սեպտեմբերի 13-ը ՀՀ գլխավոր դատախազ
Դրամական միջոցներ
2011թ. - 12 մլն դրամ, 135.000 ԱՄՆ դոլար
2012թ. - չի ներկայացրել
Նարեկ Հովսեփյան - Աղվան Հովսեփյանին փոխկապակցված անձ
Դրամական միջոցները
2011թ. - 128 մլն դրամ
2012թ. - չի ներկայացրել

Շահաբաժին
2011թ. - 49.464.500 դրամ
Անշարժ գույք
5 միավոր

Միսակ Հովսեփյան - Աղվան Հովսեփյանին փոխկապակցված անձ

Դրամական միջոցներ

2011թ. - 60.000.000 դրամ

2012թ. - չի ներկայացրել

Շահաբաժին

2011թ. -9.350.000 դրամ
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ընդհանրապես որևէ հայտարարագիր չեն ներկայացրել:

Հարց.

- Քննարկե՞լ է արդյոք կառավարությունը բազմաթիվ պաշտոնյաների հայտարարագրած հարստության և նրանց իրական եկամուտների չափերի միջև առկա ակնհայտ անհամապատասխանության հարցը, որևէ դեպքով արդյոք պարզվել է նման անհամապատասխանության պատճառը:

- Քննարկե՞լ է արդյոք կառավարությունը օրենքի խախտմամբ հայտարարագրեր չներկայացրած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցը:

ՀԱԿ գրասենյակ