Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանն ու Փwստանջյանն այցելել են «Նուբարաշեն»

Քաղաքականություն
697867d29ef47117df966cb424e4ad7b

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ, արտահերթ նիստից հետո, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում։

Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է ԱԺ նոյեմբերի 14-ի նիստում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությունը. «Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամն է, որ Քրեակատարողական հիմնարկում գերծանրաբեռնվածություն չկա: 4 հազար 300 մահճակալ կա, էս պահին 4 հազար դատապարտյալ եւ կալանավորված կա...»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրենց մտած երկու խցերում էլ՝ խուց 49, խուց 51, 12 քնելատեղ կար, 15 կալանավորված անձ: «Բա ու՞մ համար եք պահում ազատ քնեալատեղերը, պարոն Թովմասյան, եթե ՔԿՀ-ները գերբեռնված չեն: Եթե գերբեռնված են՝ ձեր խոսքի արժեքի մասին պիտի մտածենք, եթե գերբեռնված չեն, նշանակում է կալանավորվածներին անհատական քնելատեղից զրկելով նրանց նկատմամբ իրականացվում է խոշտանգում՝ ցուցմունքներ կորզելու նպատակով: Կամ էլ քնելատեղերը վաճառվում են կալանավորվածների վրա: Երեք դեպքում էլ՝ պատասխանատվությունը ձերն է»,- գրում է ԱԺ պատգամավորը: