Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն այլեւս նախագահող չէ

Քաղաքականություն
dd59b5e64dbe10a83bf832f81a42ba92

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում Ավստրիայի իր գործընկերոջն է փոխանցել ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահելու իրավունքը։


Նալբանդյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵԽ նախարարների կոմիտեի նիստը։

Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ հայկական նախագահության գերակայությունները սահմանվել էին ի պատասխան այն մարտահրավերների, որոնց դիմակայում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և իրավունքի գերակայության հաստատման առումով։