Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազդանշան՝ Պուտինի այցի մասին

Քաղաքականություն
642e7a08cbe96f04e26f824b9753709d

«Սարգսյան-Ալիև հանդիպումը դժվար թե ինչ-որ ճեղքում առաջացնի հայ- ադրբեջանական հարաբերություններում կամ կոնֆլիկտի լուծման համար», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Անդրադառնալով նոյեմբերին սպասվող՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝ քաղաքագետը նկատում է. «Դժվար է որևէ հեղափոխական լուծում ակնկալել այս հանդիպումից»:

Ըստ քաղաքագետի՝ կոնֆլիկտը կրում է ռազմական և քաղաքական բնույթ և պահանջում է քաղաքական կամ ռազմական լուծում: Մարգարովի խոսքով՝ Ադրբեջանը քաջ գիտակցում է այն սպառնալիքները, որոնք ասոցացվում են ռազմական գործողությունների վերսկսման հետ:

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցին՝ Ալեքսանդր Մարգարովն ասաց, որ այցի պաշտոնական հայտարարությունը դեռևս չկա, բայց որոշ ազդանշաններից կարելի է ենթադրել, որ այցը տեղի կունենա:

Նա նաև նշեց, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք Վիլնյուսի գագաթնաժողովին. «Այստեղ խոսքն այն մասին է, թե արդյոք ստորագրվելո՞ւ է փաստաթուղթ, և թե ինչ բնույթ է այն կրելու»: