Նիկոլ Փաշինյանը նորից նկարել է իր քվեաթերթիկը
Ավարտվեց Վերահսկիչ պալատի նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը:
Շուտով կհրապարակվեն քվեարկության արդյունքները: Այդ պաշտոնում ՀՀ նախագահի կողմից առաջադրված Իշխան Զաքարյանը միակ թեկնածուն է, և 6 տարի ժամկետով կվերստանձնի ՎՊ նախագահի պաշտոնը:
Իշխան Զաքարյանի թեկնածությունը սատարում են ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը», «Բարգավաճ Հայաստանը», իսկ «Ժառանգությունը» հայտարարել է, որ դեմ է քվեարկելու։ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն երեկ հայտարարել էին, թե քվեարկությանը չեն մասնակցի, սակայն ՀԱԿ պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը խախտել են պայմանավորվածությունն ու քվեարկել։
Իսկ ՀՅԴ-ում պայմանավորվածությունը չի խախտվել։
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, որ Հաշվիչ հանձնաժողովի անդամ է, նույնպես չի ներկայացել։ Նրան փոխարինել է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը։