A
A
Շիրակը ջախջախեց Արարատին
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 12-րդ տուրում մրցաշարի առաջատար Երեւանի Արարատը այսօր կայացած 12-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ 0:3 հաշվով անսպասելի պարտվեց Գյումրիի Շիրակին:
Այս հաղթանակից հետո հանրապետության չեմպիոնը վաստակեց 18 միավոր եւ բարձրացավ երկրորդ տեղ, քանի որ այդ հորիզոնականում գտնվող Երեւանի Փյունիկը հյուրընկալվելիս նույնպես անսպասելի պարտվեց առաջնության ետնապահներից Երեւանի Ուլիսին՝ 0:1:
Շիրակին կարող է շրջանցել միայն Կապանի Գանձասարը, որը վաղը Երեւանում պետք է հանդիպի Մարտունու Ալաշկերտի հետ: Տուրի մյուս խաղում Երեւանի Բանանցը սեփական դաշտում ընդունելու է Երեւանի Միկային: