Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՔԾ

Քաղաքականություն
d70eb52be85c7cd995ae5fa25a325bee

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր դիմել է Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ ակնկալելով քննության առնել իր հայտարարությունն այն մասին, որ

Շանթ Հարությունյանն իրեն անձամբ տեղեկացրել է, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը եւ Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը:

«Վերջինս նաեւ սպառնալիքներ է տեղացել Շանթ Հարությունյանի որդու հասցեին եւ նվաստացուցիչ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ըստ Շանթ Հարությունյանի, մի խումբ ոստիկաններ այդ ընթացքում իր ձեռքերը բռնած են եղել:

Անձամբ Վ. Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարեց նաեւ ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը»,- պնդում է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է դեռ երեկ, որից հետո Ոստիկանությունն այս կապակցությամբ հանդես է եկել հերքող հայտարարությամբ։