Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանանց խորհուրդ տվեց գործել կառավարության թույլ պահին

Քաղաքականություն
51b3547fe9c771f5657cc8d58a3ad386

Երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հասկացավ, թե ինչքան գումար է պետական միջոցներից տրամադրում աբորտների ու անցանկալի հղիությունից հետո առաջացած բարդությունների վերացման համար, որոշեց հակաբեղմնավորիչները տրամադրել անվճար։

Այդ հնարավոր է դարձել կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների գրագետ աշխատանքի արդյունքում, որոնք կառավարությանը ներկայացրել են հանրային առողջապահական համակարգում իրականացվող ծախսերի համեմատական հաշվարկ։ Այս մասին հայտնեց Կանանց նկատմամբ բռնության դեմ շարժման առաջամարտիկ Ջենեթ Վիթչը, ով Հայաստանում Բրիտանական խորհրդի հրավերով Երեւանում էր քաղաքականության մեջ ակտիվ կանանց ներկայացնելու իրենց փորձը։

Ընդհանրապես, ըստ նրա, Մեծ Բրիտանիայում որոշ կրոնական կազմակերպությունների պայքարն աբորտների դեմ արդյունավետ չի, քանի որ երկրի բնակչության մոտ 20 տոկոսը իրեն համարում է աթեիստ։ Նրանց մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները։

Անգլիացի կանայք այսօր հիմնականում ունենում են մեկ կամ երկու երեխա։ Ավելի շատ երեխաներ ունենում են ներգաղթյալները, որոնց շնորհիվ էլ երկրում ծնելիության ցուցանիշները չեն նվազում։ Մինչեւ 16 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար պետությունը շաբաթական տրամադրում է 20 ֆունտ՝ որպես խնամքի եւ սննդի գումար։ Երբ մայրը աշխատում է, իսկ երեխան դայակի կարիք ունի, կառավարության որոշմամբ նա վճարում է ավելի քիչ հարկեր։

Տիկին Վիթչն ընդունում է , որ Հայաստանում աբորտների դեմ պայքարի այս միջոցը կիրառելի չի լինի, քանի որ այն անվճար չէ, եւ կառավարությունը չի կարող գոնե ֆինանսական լծակն օգտագործել այս դեպքում։

Ջենեթ Վիթչը խորհուրդ է տալիս հայաստանյան կանանց կազմակերպություններին կառավարության վրա ազդել, երբ նա  թույլ է եւ ավելի հակվածպոպուլիստական որոշումներ կայացնելու։

«Այդ որպես կանոն  լինում է ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում»,- ասում է նա։

Անդրադառնալով կանանց նկատմամբ բռնության խնդիրներին՝ նա կարեւորում է պոռնոգրաֆիական նյութերի տարածման դեմ պայքարը։

Ըստ նրա՝ ապացուցվել է, որ դրանք տղամարդկանց մոտ առաջացնում են կանանց նկատմամբ բռնություն կիրառելու եւ նրանց ստորացնելու զգացողություն։