A
A
Եվրոպական խաղերի օրերը հայտնի են
Եվրոպական առաջին օլիմպիական խաղերը տեղի կունենան 2015 թվականի հունիսի 12-29-ը: Այդ մասին տեղեկացնում է Euronews հեռուստաալիքը:
Բաքվում կայանալիք խաղերում ընդգրկվել է 20 մարզաձեւ: Դրանք են` նետաձգություն, լող, ջրագնդակ, ջրացատկ, աթլետիկա, բադմինթոն, 3X3 բասկետբոլ, բռնցքամարտ, կանոեներով թիավարություն, հեծանվային սպորտ, լողափնյա ֆուտբոլ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե, հրաձգություն, սեղանի թենիս, թաեկվանդո, տրիատլոն, ըմբշամարտ, սուսերամարտ: Ի դեպ, այդ մարզաձեւերից 3-ը ոչ օլիմպիական են:
Եվրոպական առաջին խաղերի կապակցությամբ Բաքվում կառուցվում է 7300 տեղանոց մարզավան եւ 65000 տեղանոց ժամանակակից մարզադաշտ: