A
A
Արարատ Զուրաբյանը՝ նախագահ
ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Արարատ Զուրաբյանը։Քիչ առաջ ավարտվել է ՀՀՇ վարչության նիստը։ Ալեքսանդր Արզումանյանը ընտրվել է կուսակցության հանրապետական խորհրդի նախագահ, իսկ Կարեն Կարապետյանը՝ գործադիր քարտուղար։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Կարեն Կարապետյանը։
Ի դեպ, վարչության նիստը ընթանում էր հենց այն ժամանակ, երբ ՀՀՇ հ/կ-ն՝ Վահագն Հայոցյանի գլխավորությամբ հայտարարություն տարածեց, որ բացի ՀՀՇ հ/կ-ից այլ կազմակերպությունների կողմից Հայոց Համազգային Շարժում անվամբ հանդես գալը, ինչպես նաև ՀՀՇ-ի խորհրդանշանի օգտագործումը ինքնակոչության դրսևորում է: