Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀՇ-ն նախագահ կընտրի

Քաղաքականություն
bb57b0b2c9481e7eed3c4159486aff0c

Մի քանի ժամից «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը վարչության իր առաջին նիստը կանցկացնի եւ կընտրի կուսակցության նախագահին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին ՀՀՇ-ն վերականգնման հիմնադիր համագումար անցկացրեց եւ վարչության նոր կազմ ընտրեց։ Վարչության կազմը բաղկացած էր 14 անդամից։ Նրանց թվում են Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հովհաննես Իգիթյանը եւ Կարապետ Ռուբինյանը։

ՀՀՇ վերականգման հիմնադիր համագումարում ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշել էր, որ ՀՀՇ-ի վերանվանումը ՀԱԿ-ի՝ վիրավորական է բոլոր այն մարդկանց համար, ովքեր 1988 թ-ից եղել են շարժման մեջ։