Տուգանք՝ Rouge, Cacharel, Guess, Orchestra եւ այլ խանութների
Մի շարք բրենդային խանութներ այսօր խիստ նախազգուշացում ստացան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից՝ խախտումները վերացնելու եւ հետագայում բացառելու հանձնարարականով։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիտարկումներ է իրականացրել մի շարք խանութներում ու հայտնաբերել, որ տասնյակ դեպքերում խանութների հայտարարած զեղչերը իրականությանը չեն համապատասխանում։ Օրինակ, հայտարարված է 50-70 տոկոս զեղչ՝ ողջ տեսականում համար, սակայն զեղչը գործել է միայն մի քանի տեսակի ապարանքի համար։ Նման կերպ տնտեսվարողը մոլորեցրել է սպառողին։
«Տարբեր տնտեսվարողների մոտ իրավախախտման չափը տարբեր է, կան համեմատաբար մեղմ խախտումներ, կան կոպիտ խախտումներ»,- հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ու ավելացրեց. «Այդուհանդերձ մեր հանձնաժողովը որոշեց միանման վերաբերվել բոլոր իրավախախտումներին եւ նույնատիպ պատժամիջոց կիրառել բոլոր տնտեսվարողների նկատմամբ»։
Արտակ Շաբոյանը նշեց նաեւ, որ հանձնաժողովը որոշել է սահմանափակվել միայն խիստ նկատողությամբ, քանի որ տնտեսվարողները ընդունել են իրենց մեղքը եւ շատ կարճ ժամանակահատվածում վերացրել են խախտումը։