Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինասյանը ցինիկներին չի պատասխանում

Քաղաքականություն
7ed80735c65995986927dced9c323eee

«Ամեն մի ցինիկի եւ կեղծ բարեպաշտի պատրաստ չեմ պատասխանել»,- Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը` հակադարձելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, ԱԺ-ում խոսելով ընդդիմության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Իմ համեստ և անձնական պատկերացմամբ՝ ընդդիմություն լինելով և Պռոշյանի գյուղապետի սպանությունը բացահայտողի թիվ մեկ դերում լինելով՝ չեն գնում և կողմ քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը պարտակած դատախազի թեկնածուին, և ոչ էլ համաձայնում են դեսպանի պաշտոն ստանալուն: Սա ի իմիջիայլոց, պարզապես փաստերը ճշգրտելու համար»։