Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանն անտարբեր չանցավ

Քաղաքականություն
54a3a819dfeaaa61d38407336c18200b

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի Ֆեյսբուքյան գրառումը.

Որոշել էի քաղաքական գրառումներ հնարավորինս չանել: Կենտրոնանալ բացառապես կրթության և գիտության հարցերի վրա: Սակայն Ալիև-միջանկյալի երդմնակալության արարղության ընթացքում արտաբերած խոսքի կողքով անտարբեր անցնել չեմ կարող:

Երկու դիտարկում,

1. Բացառելով Լեռնային Ղարաբաղի` երկրորդ ճանաչված հայկական պետություն դառնալու տարբերակը (որքանով էլ դա իրենից կախված չէ), Ալիև-միջանկյալը փաստորեն դառնում է Արցախի` Հայաստանի հետ վերամիավորման գաղափարի ջատագով:

2. Շեշտադրելով "Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման" հարցը` սույն ցմահանախագահը դժվարությամբ է գիտացում, որ իրական Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը վերջնական լուծում կստանա, եթե հայերի նման Խորհրդային Ադրբեջանի նախկին տարածքում ինքնորոշման իրավուքնն իրագործեն նաև թալիշները, լեզգիները և ավարներ:

Հաշվի առնելով, որ իրականում Ալիև-միջանկյալին Ադրբեջանում հետաքրքրում է բացառապես նավթը` ապա Ապշերոնյան թերակղզու տիրակալի դափնիները լրիվ բավարար են FORBES-ի միլիարդատերերի ցուցակում արժանի տեղ գրավելու համար: