Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամենայն հավանականությամբ եկել էին հարձակվելու»

Քաղաքականություն
032075c8d8d0b451f810ed91eed3d188

«Մենք տեսանք, որ երկու հոգի՝ սև ակնոցներով ավտոտնակների մոտ կանգնած էին, շենքից մի քսան մետր հեռավորության վրա։ Ժիրայր Սեֆիլյանը հետ տվեց մեքենան դեպի կանգնածները, վերջիններս դեպի պատերը շարժվեցին, որովհետև անսպասելի էր իրենց համար։ Հետո, երբ մենք իրենցից անցանք, ակնոցավորներն անցան դեպի շենքի բակային մասը»,- Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը պատմում է երեկ կեսգիշերին մոտ Ժիրայր Սեֆիլյանի տան մոտ տեղի ունեցած հետապնդումից մի դրվագ։

«Հարց է առաջանում՝ ինչու են երկու հոգի կանգնում այնտեղ, որտեղ մութ է և մարդ չկա։ Ամենայն հավանականությամբ եկել էին հարձակվելու»,-նշեց Վարուժան Ավետիսյանը։

Երեկ Փակ շուկայի համար ակցիայի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանին է մոտեցել մի անձնավորություն և ներկայացել որպես Ռուբո։ Վերջինս Ժիրայր Սեֆիլյանին առանձնազրույցի է կանչել։

«Ասեց, որ պետք է խոսենք, ես ասացի, որ խնդրեմ այստեղ կարո՞ղ ենք խոսել։ Նա հրաժարվեց, ես էլ հրաժարվեցի առանձնազրույցից։ Մենք ունենք մեր կարծիքը, թե ինչի համար, բայց փակագծերը չեմ կարող բացել»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը՝ հավելելով, որ իրենց հայտարարությունից հետո իրավապահ մարմինների կողմից դեռ որևէ արձագանք չկա։